ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Տե՛ր, օգնիր ազգին հայոց

Տե՛ր, օգնիր ազգին հայոց
28.09.2023 | 00:01

Տե՛ր Աստված, խնդրում ենք, տուր հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքիր Սբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։

Բազումողորմ Տե՛ր, գթա ցրված հոտիդ և մի թող տանջվել անմիաբան հոգով։

Տե՛ր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնական եղիր ազգիս։

Նաև հեռացրու ցասումը և պատուհասը ողջ ազգից, փրկի՛ր չար պատահարներից, ձախորդություններից ու այլևայլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր մեղքերի պատճառով։

Ցույց տուր բոլորին, որ Դու՛ ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն անբաժանելի և միասնական Սուրբ երրորդությանդ, այժմ և հավիտյանս․

Ամե՜ն։

Վահրամ ավագ քահանա ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ